Բացել լրահոսը Փակել լրահոսը
zap
A A
Հասարակություն

Զապորոժիեի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկը տեղափոխվել է «սառը անջատման» վիճակի

Զապորոժիե ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի ռեակտորային սարքավորման տեղափոխումը «սառը անջատման» վիճակի անցել է առանց խնդիրների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, հիմնվելով կայանի Telegram ալիքին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ժամը 07:30-ին (Մոսկվայի ժամանակով – խմբ.) Զապորոժիե ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկը տեղափոխվել է «սառը անջատման» վիճակի։ Աշխատանքներն իրականացվել են նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Անվտանգ շահագործման պայմանների և սահմանների խախտում չի արձանագրվել»,- նշված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ արդյունաբերական հարթակում, սանիտարական պաշտպանության գոտում և դիտարկման գոտում ռադիացիոն ֆոնը չի փոխվել և գտնվում է բնական արժեքների սահմաններում։

Զապորոժիեի ԱԷԿ-ի բոլոր բլոկները փակված են 2022 թվականի սեպտեմբերից ։ Էներգաբլոկներից հինգը նախկինում գտնվում էին «սառը», իսկ մեկը՝ «տաք անջատման» վիճակում։ Ներկայումս բոլոր վեց բլոկները գտնվում են «սառը անջատման» վիճակում։ «Սառը անջատում»-ը ռեակտորի անվտանգ վիճակն է, երբ այն խլացված է ցածր ճնշման և հովացման ջրի ցածր ջերմաստիճանում։

Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքում և ներառում է վեց էներգաբլոկ՝ 6 ԳՎտ ընդհանուր հզորությամբ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է։ 2022 թվականի փետրվարի վերջից այն գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո։