Բացել լրահոսը Փակել լրահոսը
գրիպ
A A
Պաշտոնական

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նվազել է

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։ 
 
Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։
 
51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,2 անգամ:
📌Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները
📌Առավել բաձր ցուցանիշն շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
✅Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են՝ 1.2 անգամ։
Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։