Բացել լրահոսը Փակել լրահոսը
600915840_1551075453684325_3022357102919457127_n
A A
Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: