Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vx0uNDywWWoeQW7YFvP8Z1SgpR6iBM7vs54hIF0m
A A
Քաղաքականություն

Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Բազմակողմ միջոցառման ավարտից հետո Պուտինը պլանավորում է նաև երկկողմ հանդիպում անցկացնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում է։ Նա դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը։