A
A
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հյուպատոսություն բացելու հարցով հանդիպել է Կապանի համայնքապետի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն հիմնելու հարցով հունվարի 8-ին հանդիպել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ։
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Ըստ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության երեկվա հաղորդագրության՝ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքային ղեկավարությանը՝ հյուպատոսության հիմնման ուղղությամբ Կապանի ներկայացուցիչների գործնական աջակցության համար:
Քննարկվել են մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում, առաջինը Գյումրիում է։