Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (75)
A A
Պաշտոնական

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Սեփանավանի ոլորաներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ