Բացել լրահոսը Փակել լրահոսը
1126289
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը Չեխիայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է  Չեխիայի փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ:

Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել  է երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Քննարկվել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Անդրադարձ է կատարել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում: