Բացել լրահոսը Փակել լրահոսը
409965723_665991999041427_8020298781383174114_n
A A
Պաշտոնական

Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համաձայնությունը

Այսօր Ս․ Պետրոսի հրապարակում հավաքվածների հետ կիրակնօրյա աղոթքից հետո Ն․Ս․ Ֆրանցիսկոսն անդրադարձավ հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակմանը` մասնավորապես նշելով, որ «ողջունում եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համաձայնությունը: Մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև այս դրական նշանին, ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանը, և խրախուսում եմ կողմերին և նրանց առաջնորդներին հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը»։

Այդ մասին հայտնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից: