Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՄԻՊ․ Սվետլանա Գրիգորյան․ հաջողության պատմություն (տեսանյութ)

Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:

Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է: Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները:

Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է, ունի երեխա և զբաղվում է սիրած աշխատանքով: Երբեք չպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:

Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: