Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերիների վերադարձի մասին․ Խանդանյան (տեսանյութ)

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանից վերադարձող գերիների անունները խուսափում է հնչեցնել։

«Ցանկերին ծանոթ չեմ, բացի այդ, շատ զգայուն թեմա է, մինչև գերիները չհատեն Հայաստանի պետական սահմանը, կարծում եմ, նաև  լրատվականներով պետք չէ շրջանառել անուններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խանդանյանը։

Պատգամավորը նշեց, որ գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտ ժամանակում։

«Ժամերի կամ օրերի հարց է»,- ասաց նա։

Գերիների փոխանակումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

 

Հայաստանը շատ լավ ուսումնասիրում է, թե ինչ զինամթերք է ձեռք բերում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Այն փոխվստահությունը, որ կա մեր ու այն գործընկերների միջև, որոնք Հայաստանին որոշ տեսակի պաշտպանական միջոցներ են տրամադրում, կարծում եմ, շատ ապահով է»,- նշեց նա։

Պատգամավորն ընդգծեց՝ այն մեկնաբանությունները, որ արվում են ռուսական կողմից, տրամաբանական ու ստույգ չեն։

Խանդանյանը հույս ունի, որ պարտավորությունները, որ ստանձնել է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ՝ կկատարի։

Նա ասաց, թե կառավարության գործընկերները նշել են՝ աշխատում են ռուսական կողմի հետ, որ զենքի մատակարարման հարցը լուծվի։