A
A
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
Աջակցիր «Ա1+»-ինՔարվաճառում կալանավորված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի քրեական գործով Բաքվի դատարանում տեղի է ունեցել դատաքննություն։
Բաքվի Սաբունչինսկի շրջանային դատարանում դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարությունից հետո ընթերցվել է վճիռը: Գագիկ Ոսկանյանը կեղծ և շինծու մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։