Որեւէ տեղ չաշխատողն ու ՍՊԸ-ի իրավաբանը ցանկանում են դատավոր դառնալ
Աջակցիր «Ա1+»-ինԲարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ առաջարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակել Մակար Կիրակոսյանին:
Հիշեցնենք, որ դատարանում դատավորի թափուր մեկ հաստիք կար: ԲԴԽ-ն դռնփակ նիստում է այս որոշումը կայացրել:
Իսկ Վերաքննիչ դատարանի դատավոր էին ցանկանում դառնալ նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ջոն Հայրապետյանը եւ Անի Դանիելյանը:
Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մակար Կիրակոսյանի անունը կհանվի վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից, ինչպես նաեւ Մակար Կիրակոսյանի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները կհամարվի դադարած:
ԲԴԽ-ն որոշումը հրապարակել է երեկ, իսկ այսօրվանից այն մտնում է ուժի մեջ։
Իսկ առաջին ատյանում քրեական դատարանի դատավոր է ցանկանում դառնալ երկու անձ՝ Իրավունք ՍՊԸ իրավաբան Մերի Ալավերդյանը եւ որեւէ տեղ չաշխատող Վազգեն Սահակյանը: