A
A
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն դրամը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող չորս առանձին քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31 մլն 136 հզր 723 ՀՀ դրամը։
Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե