A
A
Անահիտ Ավանեսյանը՝ երեխաների դիաբետի սենսորների տրամադրման մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․
Երեխաների դիաբետի սենսորների տրամադրման այսօրվա միջոցառման հետ կապված մի քանի գրառում կար որոնց հարկ եմ համարում անդրադառնալ.
1. Սիրելի ծնողներ առաջիկայում ես սիրով կհրավիրեմ բոլորիդ հանդիպման և միասին ևս կնշենք այս կարևոր ձեռքբերումը:
2. Սենսորները հասնելու են բոլոր երեխաներին և հերթով տեղադրվելու են, բոլորին կկանչեն:
3. Ձեռք են բերվել վերջին սերնդի լավագույն սարքերը և իրականցվելու են նաև դասընթացներ
4. Կառավարությունը ավելի քան 800 մլն դրամ է հատկացրել այս ծրագրի համար և այն կարևորագույն ներդրում է մեր երեխաների առողջության մեջ: