Բացել լրահոսը Փակել լրահոսը
605330307_1206533191629811_5573359064331733196_n
A A
Պաշտոնական

ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կոտայքի մարզի տարածքային պաշտպանության բրիգադին կցագրված պահեստազորայինների հետ:
 
Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
 
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է վարժական հավաքների դերը պահեստազորայինների պատրաստության շարունակական կատարելագործման առումով՝ շնորհակալություն հայտնելով հավաքներին մեծ պատրաստակամությամբ ներգրավվելու, հերթապահության ընթացքում ցուցաբերած աչալրջության և կարգապահության համար։
 
Հանդիպման ավարտին Էդվարդ Ասրյանը հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է արժեքավոր նվերներով։