ՀԵՀ նախկին գործադիր տնօրենը բողոք է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր- Հովակիմյանի գործը Վճռաբեկ դատարանում է:
Հիմնադրամից 325 մլն 600 .000 դրամ գումարի յուրացման մեջ մեղադրվող Ալեքսանդր Տեր- Հովակիմյանը բողոք է ներկայացրել գործն ըստ էության լուծող ակտի դեմ:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Ալեքսանդր Տեր- Հովակիմյանին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման:
Սակայն վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 9 տարի 8 ամիս 18 օր ժամկետով, քանի որ 3 ամիս 12 օր գտնվել էր անազատության մեջ:
Այնուհետեւ 25 մլն դրամ էր կիրառվել որպես գրավ: Վերաքննիչ դատարանը թեեւ մերժել էր պաշտպանական կողմի բողոքը, սակայն պահանջել էին ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճիռը: Այսինքն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800- ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատել կիսով չափ:
Վճռաբեկ դատարանում զեկուցող դատավոր է նշանակվել Սերգեյ Չիչոյանը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հափշտակել է հիմնադրամին պատկանող՝ իրեն վստահված 325 միլիոն 600 հազար դրամը: