Բացել լրահոսը Փակել լրահոսը
05122023
A A
Պաշտոնական

Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

· Վահագն Պողոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:

· Կարեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:

· Վերժինե Առաքելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

· Նարեկ Մհերյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

· Վահե Սամսոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:

· Հռիփսիմե Ղազարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:

· Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

· Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

· Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ Հրանտ Ասրյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

· Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Դավիթ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

· Լոռու մարզի դատախազության դատախազ Սերգեյ Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

· ՀՀ դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: