Բացել լրահոսը Փակել լրահոսը
406309125_307932268869549_9140664145937733142_n
A A
Պաշտոնական

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանք

 
Նոյեմբերի 29-ին, ժամը 12։35-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ավտոճանապարհի հարակից բլրից առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանք, այնուհետև ընկած քարը հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը: