A
A
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և գոհունակությամբ ընդգծել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև առկա համագործակցությունը:
Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը:
Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: