Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

 
Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
Նոյեմբերի 28-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi Galant» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1987 թ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:02-ին: Այրվել է ավտոմեքենան։