A
A
Գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 28-ին, ժամը 21։51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Սարիար գյուղի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1992 թ.) դուրս են բերել արգելափակումից և քարշակել մինչ մայրուղի: