![IMG-763164abb4f9f1c7576b92ec58d5142c-V IMG-763164abb4f9f1c7576b92ec58d5142c-V](/static/articles/46/52/74/l-hOdt2IsSck.jpg)
A
A
Փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենան
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 28-ին, ժամը 10։33-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է խճաշերտի մեջ և խոչընդոտում է երթևեկությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը շարունակել է ընթացքը: