Բացել լրահոսը Փակել լրահոսը
393927310_1006331180595979_2347959117169725971_n
A A
Պաշտոնական

Գեղարքունիքի հանգստյան գոտում կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Գուրգեն Պողոսյան Աշոտի» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ «ՕՐՍԵՏՏՈ» հանգստյան գոտում գործող ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
 
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։