Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail__T011113
A A
Պաշտոնական

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արգենտինայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները, հատկապես վերջին շրջանում, ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքը հաջողությամբ կշարունակվի:

 

Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել իր գործունեությանն աջակցելու համար և անդրադարձել վերջին տարիներին Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

 

Վարչապետ Փաշինյանը պարոն Վերգարային մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: