A
A
Ավտոմեքենան բախվել է գազալցակայանին
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 6-ին, ժամը 22։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 5/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազալցակայանին․ ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանին, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել լիցքավորման կայանից վառելիքի արտահոսքը։