Բացել լրահոսը Փակել լրահոսը
380831121_622614893393718_7138509341446598240_n
A A
Պաշտոնական

Չնայած այս պահին անհրաժեշտություն չկա, սակայն կարող են դիմել առողջապահության նախարարություն

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա:

Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:

❗️Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:

Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:

📨[email protected],
📞Հեռախոս` 060808003/1505

Շնորհակալություն պատրաստակամության համար:

ՀՀ առողջապահության նախարարություն