Բացել լրահոսը Փակել լրահոսը
370918986_826335062832547_6721986204254375354_n
A A
Պաշտոնական

Ոգելից խմիչքների ազդեցության տակ կրակոցներ են արձակել Արցախի նախագահի նստավայրի և ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ

Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:
 
Այդ մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։
 
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։