Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երկար հերթեր՝ դատարկ խանութների դիմաց (տեսանյութ)

Արցախում խանութները դատարկվում են, մտահոգությունները՝ ավելանում, հերթերը՝ երկարում: Լիակատար շրջափակման պայմաններում պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա, բանջարեղենի եւ մրգի խանութները վաղուց փակված են: Մեր նկարահանող խումբն առավոտից շրջել է խանութներով, արձանագրել տխուր պատկերը: Ընդ որում, այդ պատկերն արդեն ժամ առ ժամ է փոխվում, դառնում ավելի տխուր: Ճգնաժամը սպառնում է աղետի վերածվել: