Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մաքսային ծառայողները կվերապատրաստվեն վարքագծի կանոնների ուղեցույցով (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները կվերապատրաստվեն մասնագիտական բացատրական ուղեցույցով։ Ուսումնական կենտրոնն անցկացրել է ուսումնական դասընթացներ կոմիտեի ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար։ Իրավաբաններից մինչև մաքսային ծառայողներ ուսումնասիրել են «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցը» և պատրաստ են գիտելիքները փոխանցել գործընկերներին։ 4-օրյա վերապատրաստման դասընթացներն իրականացվել են պետական եկամուտների կոմիտեի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ։

Պետական կառավարման համակարգում նախադեպային ուղեցույցը համապատասխանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մշակած՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոններին։ Վերապատրաստման դասընթացի մասնակիցներին դասավանդել է ուղեցույցի հեղինակը, որի համոզմամբ մասնագիտական շտեմարանի նպատակը մաքսային ծառայողին ցանկացած իրավիճակում ուղղորդելն է, ոչ թե կաշկանդելը։ Պետական եկամուտների կոմիտեն հրատարակած «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցով» և անցկացրած դասընթացավարների վերապատրասման ծրագրով սահմանեց օրինակելի նախադեպ պետական կառույցների շարքում։