Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վերականգնվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցին (տեսանյութ)

Ամրակայման, վերականգնման աշխատանքներ՝ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Միջնադարյան պատմամշակութային, կրոնական հասցեն նորոգելու համար կառավարությունը ավելի քան 7 միլիոն դրամ է հատկացրել: Տարիների ընթացքում վնասված, կաթացող տանիքն ու երկրաշարժերից թուլացած, ներս հոսող անձրևաջրով ողողված սալերը նորոգվում են, եկեղեցու պատերը՝ ամրացվում: Հոգևոր կառույցում վերջին անգամ վերականգնման աշխատանքներ խորհրդային տարիներին են եղել: Այս անգամ հաշվի են առնում նախորդի սխալներն ու շինաշխատանքներում օգտագործում բացառապես ճիշտ չափի ու ձևի ծածկասալեր: