Երգող ասեղնապատկեր (տեսանյութ)
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց ժողովրդական վարպետ Արմինե Հայրապետյանի ծննդյան հոբելյանին և 25-ամյա ստեղծագործական գործունեությանը նվիրված "Քելե լաո" երգող ասեղնապատկերների ցուցահանդես:
Արմատներով Վանից, մասնագիտությամբ մաթեմատիկոս, սրտի մղումով արվեստի մարդ Արմինե Հայրապետյանը քառրորդ դար առաջ գտավ իր երջանկության բանալին ու բացեց ասեղնապատկեր աշխարհի իր դուռը:
Արմինեի յուրաքանչուր աշխատանք կապված է սիրված երգի կամ բանաստեղծության հետ: "Քելե լաո"-ն` բացառիկ "երաժշտական"մի ասեղնապատկեր է, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությամբ ներշնչված, որտեղ ծաղիկները` երգի առաջին յոթ նոտաներն են խորհրդանշում են:
Արմինեի համար խիղճը հոգևորի դրսևորում է, և որպեսզի այն շոշափելի լինի պատկերել է սրտի տեսքով, որն ունի թևեր`բաց բարի գործերի ու փակ` չարերի համար, նաև գլուխ`սիրտը կառավարելու ու աչքեր`գեղեցիկը տեսնելու համար:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մեկ ամիս: