A
A
Առողջապահության ոլորտում ճգնաժամը խորանում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումն Արցախ։ Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 8 հիվանդ կա, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։