A
A
Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի։ Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու հունիսի 8-ին: