Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄՄՈՆՈ»` 17 ներկայացմամբ (տեսանյութ)

Մշակույթ
6680d9e035ff43095fbd3ea1ab855d53

Այս տարի «ԱՐՄՄՈՆՈ»-ն էլ ավելի կընդլայնի շրջանակները: Փառատոնին կներկայացվի 17 մոնոներկայացում, որից 9-ը` արտերկրից` Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիտվայից: Նաև առաջին անգամ կմասնակցեն դերասաններ Եգիպտոսից և Իսրայելից, փառատոնն էլ կբացի թատրոնի և կինոյի գերմանացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմայերը` «Վերթեր» մոնոներկայացմամբ: Փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը այսօր հանդիպել էր լրագրողների հետ` ծրագիրը ներկայացնելու համար:

«ԱՐՄՄՈՆՈ»-ն թատերական տոն է` առանց որևէ մրցանակների ու, հետևաբար, առանց ավելորդ լարվածության ու «բարի» նախանձի:

«Արվեստագետը մի երևույթ է որ պետք է թռչի ծաղկից-ծաղիկ ու հավաքի իր նեկտարը: եվ սա մի լավ առիթ է փոխադարձ հարստանալու ու հարստացնելու: Սա իրոք միջազգային, իրոք կայացած փառատոն է»,- հավաստեց դերասան Սամվել Բաղինյանը, որն, ի դեպ, երկրորդ տարին է մասնակցում մոնոփառատոնին:

Փառատոնին կմասնակցի նաեւ Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը: