Բացել լրահոսը Փակել լրահոսը
roads
A A
Պաշտոնական

Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ իրավիճակը ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Գավառի, Թալինի, Ախուրյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: