Բացել լրահոսը Փակել լրահոսը
երթևեկություն
A A
Պաշտոնական

Հակոբ Պարոնյան 6-ի հարակից ճանապարհահատվածում երթևեկության փոփոխություն կլինի

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով հոկտեմբերի 8-ից Հակոբ Պարոնյան 6 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա 1.11 «հոծ և ընդհատվող գծերի համակցություն» գծանշումը կփոխարինվի 1.3 «առանցքային գծեր» գծանշմամբ:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, նշված ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների ձախ շրջադարձը և հետադարձը: