Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հավաքականի կազմը ընտրելիս հաշվի ենք առնում երեք գործոններ. Արմեն Բաբալարյան

Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Ըստ քաշային կարգերի Հայաստանի 2022թ չեմպիոնի կոչման արժանացան հետևյալ ըմբիշները.

 

55 կգ` Ռուդիկ Մկրտչյան

60 կգ՝ Գևորգ Ղարիբյան

63 կգ՝ Հրաչյա Պողոսյան

67 կգ՝ Սլավիկ Գալստյան

72 կգ՝ Շանթ Խաչատրյան

77 կգ՝ Աշոտ Կիրակոսյան

82 կգ՝ Կարեն Խաչատրյան

87 կգ՝ Վիգեն Նազարյան

97 կգ՝ Հայկ Խլոյան

130 կգ՝ Դավիթ Օվասափյան

 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն այսպես ամփոփեց առաջնությունը:

 

«Արթուր Ալեքսանյանին ու Մալխաս Ամոյանին մենք ազատել էինք մասնակցությունից, իսկ ահա Կարապետ Չալյանը վիրահատությունից հետո չէր հասցրել վերականգնվել, ուստի նրա բացակայությունը հարգելի էր: Առաջնությունն անցավ լարված պայքարում: Մեդալներ նվաճեցին ոչ միայն փորձառուները, այլև պատանեկան հավաքականից երիտասարդական թիմ տեղափոխված նոր ըմբիշները, ինչն ուրախալի է: Մասնավորապես՝ լավ տպավորություն թողեցին 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, իհարկե Արթուր Ալեքսանյանի բացակայության պայմաններում:

 

Դեռ պետք է տղաներին ուսումնասիրենք հավաքների ժամանակ, փորձարկենք միջազգային մրցաշարերում: Դրանից հետո կձևավորենք հավաքականը: Կազմը ըտրելիս նախևառաջ հաշվի ենք առնում մարզիկների ոճը, նրանց անցողիկ հնարավորությունները միջազգային մրցումներում, ինչպես նաև մեր երկրի ֆինանսական հնարավորությունները: 2023թ ապրիլին կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, սեպտեմբերին՝ աշխարհի առաջնությանը, որտեղ առաջին հինգ տեղերը գրաված ըմբիշները կնվաճեն օլիմպիական ուղեգրեր: 2024 թվականին ունենք ևս երկու վարկանիշային մրցաշար», - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

 

Նշենք, որ դեկտեմբերի 22-23-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: