Բացել լրահոսը Փակել լրահոսը
00000
A A
Սպորտ

Լուսինե Սմբաթյանը 3-րդ տեղն է գրավել բադմինթոնի միջազգային մրցաշարում

Հայաստանի բադմինթոնիստուհի Լուսինե Սմբաթյանը ընկերակցելով Գերմանիայի ներկայացուցիչ Լինուս Էմմերիքի հետ, Կիպրոսի Մ-17 տարեկանների միջազգային մրցաշարում գրավել է մրցանակային 3-րդ տեղը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աղջիկների մենախաղերում մեր մարզուհին հաղթահարել է խմբային փուլը և մտել փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակիչում նա հաղթել է Հունաստանի ներկայացուցիչ Ստավրիանի Կոնստանտինա Պավլիդոուին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է իսրայելցի Ալինա Բերգելսոնին և դուրս մնացել պայքարից:

Աղջիկների զուգախաղերի 1/16 եզրափակիչ փուլում Լուսինե Սմբաթյանը գերմանացի խաղընկեր Նինա Ստեֆֆեսի հետ պարտվել է մրցաշարի ապագա արծաթե մեդալակիր Աննա Ստյուարտ (Անգլիա)/Գոդա Վանկեվիկիուտե (Լիտվա) զույգին։