A
A
Հակոբ Մկրտչյանը 6-րդ տեղը գրավեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԿոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հարաբերությունները պարզեցին նաև 96 կգ քաշային ծանրորդները:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Բահրեյնը ներկայացնող կոլումբիացի ծանրորդ Լեսման Պարեդեսը, որը երկամարտում ցույց տվեց 397 կգ (185+212) արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրած ղազախստանցի Ադիլետուլի Նարգիզան նրանից հետ մնաց 14 կիլոգրամով:
Հայաստանից հանդես եկան Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Աշխարհի և Եվրոպայի 2019թ չեմպիոնը երկամարտի 368 կգ (163+205) արդյունքով գրավեց 6-րդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում զրո ստացավ և ընդհանրապես դուրս մնաց պայքարից:
Այսօր Հայաստանից հանդես կգան երեք հոգի՝ 76 կգ քաշայիններ Միլենա Խաչատրյանն ու Տաթև Հակոբյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: