Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kasilyas 12.12.
A A
Սպորտ

Ցանկանում եմ, որ աշխարհի չեմպիոն դառնա Խորվաթիան կամ Մարոկոն. Կասիլյաս

Իսպանիայի հավաքական և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, աշխարհի 2010թ չեմպիոն Իկեր Կասիլյաս է նշել է, թե որ երկրի հավաքականին է ցանկանում տեսնել աշխարհի 2022թ չեմպիոնի կարգավիճակում:

«Ես ցանկանում եմ, որ Քաթար-2022-ում հաղթեն այն երկները, որոնք դեռ չեն դարձել աշխարհի չեմպիոն: Դրանք են Խորվաթիան ու Մարոկոն: Սակայն, մրցաշարում մնացել են նաև մեծ ավանդույթներ ունեցող երկու հավաքականներ՝ Արգենտինան ու Ֆրանսիան, որոնք ֆուտբոլային շատ լավ սերունդ ունեն: Հույս ունեմ, որ թիմերը գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրեն, իսկ այն հավաքականը, որը կհաղթի իր 7-րդ խաղում, կհռչակվի չեմպիոն», - ասել է լեգենդար դարպասապահը:

Նշենք, որ Քաթարի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղում, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, Արգենտինան կմրցի Խորվաթիայի հետ: Հաջորդ օրը աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան կհանդիպի Մարոկոյի ընտրանու հետ: