ՀՖՖ-ն 500 հազարական դրամով տուգանել է «Արարատ-Արմենիային» ու «Փյունիկին»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, կոմիտեի որոշմամբ «Արարատ-Արմենիա» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 500 հազարական դրամով՝ երկրպագուների կողմից խաղի ժամանակ ձայնային ճայթրուկներ, ֆայեռներ և պիրոտեխնիկա կիրառելու համար: «Ուրարտու» ակումբը կվճարի 200 հազար տուգանք, քանի որ նրա երկրպագուները «Շիրակի» հետ խաղում օգտագործել են ընդամենը մեկ ճայթրուկ:
«Շիրակ» ակումբին ՀՖՖ-ն տուգանել է մոտ 450 հազար դրամով՝ ակումբի ներկայացուցիչների կողմից մրցավարների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Իսկ ահա «Իջևան-07» թիմի գլխավոր մարզիչ Արմեն Խաչատրյանն որակազրկվել է մինչև 2023թ մարտի 15-ը, քանի որ նա խաղի ժամանակ վիրավորական արտահայություններ է թույլ տվել իր թիմի խաղացողների հասցեին: «Նիկարմ ՖԱ»-ն դրա համար տուգանվել է 100 հազար դրամով: