A
A
Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել․ կիրառվել է նաև ականանետ․ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: