Բացել լրահոսը Փակել լրահոսը
autumn cold
A A
Պաշտոնական

Սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի

Երևանում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր երեկոյան ժամերին, նոյեմբերի 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Նոյեմբերի 28-ին, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։