«Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ». այս խորագրի ներքո տեղի կունենա ամենամյա 25-րդ Հեռուստամարաթոնը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 17։00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերով
կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ստեղծում ենք
կենսունակ համայնքներ» խորագիրը կրող 25-րդ Հեռուստամարաթոնը։ Մեկնարկը
կտրվի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Լոս Անջելես և կցուցադրվի տեղական
ժամանակով ժամը 14:00-20:00:
Հանրային hեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռուստամարաթոն-2022»–ը, ինչպես
նախորդ տարի, այս տարի ևս կներկայանա հաշվետու ֆիլմի տեսքով՝ 3 ժամ
տևողությամբ, որի ընթացքում հենց Հիմնադրամի թիմը կներկայացնի 2021-22
թվականներին իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:
Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ
Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am,
իսկ նոյեմբերի 24-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և
ֆեյսբուքյան էջում։
Հիմնադրամի ծրագրերի շնորհիվ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած
զինծառայողները վերագտնում են իրենց և վերադառնում բնականոն կյանք: Արցախում
հարյուրավոր արցախցիներ արդեն իսկ տեղափոխվել են նոր բնակարաններ,
հարյուրավոր բնակարանների և տների կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Կառուցվել են
խոշոր ճանապարհներ, ջրատարներ, հիմնանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ
և այլն:
Սյունիքի, Շիրակի, Արմավիրի և Տավուշի բազմաթիվ սահմանային համայնքներում
իրականացվող զարգացման ծրագրերի շնորհիվ, այդ բնակավայրերի մեր
հայրենակիցները շենացնում են իրենց հայրենի հողը, Գյումրի քաղաքը բեռնաթափվում է
տնակավաններից: Այս բոլոր ծրագրերը դեռ սկիզբն են այդչափ նշանակալի
իրականացրած ու կենսական կարևորության նոր ծրագրերի մեկնարկի:
ՀՀ, Երևան 0024, Մ. Բաղրամյան պող. 26/1 | [email protected] | +374 10 521505
Իր աշխարհասփյուռ գործընկերների և նվիրատուների ջանքերի շնորհիվ է, որ
Հիմնադրամը տարիներ շարունակ կարողանում է իրականացնել ռազմավարական
նշանակություն ունեցող լայնածավալ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ
Արցախում:
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական
աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի
շնորհիվ բարելավվել է մեր հազարավոր հայրենակիցների կյանքը:
***
ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի,
Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված
զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա