A
A
Հայտնի է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների դեմ այսօրվա ակցիայի մասնակիցների թիվը
Աջակցիր «Ա1+»-ինԻրազեկ քաղաքացիների միավորումը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 13:00-ից հրավիրվել էր հանրահավաք ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, որոնք Երևանում մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 14:20-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ է 1140 մարդ: