Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol 8.11.
A A
Սպորտ

Օրենքի փոփոխությունը բացասաբար է ազդել բասկետբոլի վրա․ Արթուր Նազարյան

«Գովազդի մասին» նոր օրենքը, որով արգելվում է վիճակախաղերով զբաղվող ընկերությունների գովազդը երկրի տարածքում, անդրադարձել է հայկական բասկետբոլի վրա։

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ հարցը քննարկվել է ՀԲՖ նախագահության նիստի ժամանակ։

«Բուքմեյքերական ընկերությունների հետ համագործակցող մարզաձևերից ամենաշատը տուժել է հայկական բասկետբոլը: Վերջին տարիներին ակումբային բասկետբոլը հիմնականում օգտվում էր այդ հովանավորչական գումարներից: Ազգային ժողովում կայացած հանդիպմանը մենք ներկայացրինք որոշ մանրամասներ: Այժմ քննարկվում է նախագիծ, որով պետությունը պետք է փոխհատուցում տա այն ֆեդերացիաներին, որոնք «Գովազդի մասին» օրենքի պատճառով կանգնել են ֆինանսական խնդիրների առջև:

Պետք է նկատել, որ հովանավորչական գումարները ուղղվում էին նաև մանկապատանեկան և երիտասարդկան բասկետբոլի զարգացմանը: Գալիք տարվանից նախատեսվում էր անցկացնել նաև Հայաստանի երիտասարդական առաջնություններ, ձևավորել 3x3 բասկետբոլի ազգային հավաքականներ»,- ասել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է կազմել վերջին տարիներին բուքմեյքերական ընկերությունների հետ համագործակցության հաշվետվություն և այն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն։