Հայաստանի երիտասարդ 11 բռնցքամարտիկ կպայքարի աշխարհի չեմպիոնության համար
Աջակցիր «Ա1+»-ինՕլիմպավանում ավարտին է մոտենում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։
Երեք օր հետո վաստակավար մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ թիմը կմեկնի Իսպանիայի, որտեղ կանցկացվի բռնցքամարտի 2022թ աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մրցաշարում սպասվում է մոտ 460 բռնցքամարտիկի մասնակցություն: Հայաստանից հանդես կգան 11 մարզիկ. Թումաս Թովմասյան (51 կգ քաշային կարգ), Գոռ Ազիզյան (54 կգ), Մանվել Պետրոսյան (57 կգ), Էրիկ Իսրայելյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Արես Հակոբյան (67 կգ), Գարիկ Անտանոսյան (71 կգ), Ալիկ Հովհաննիսյան (75 կգ), Համլետ Ադամյան (80 կգ), Աղվան Ալեքսանյան (86 կգ), Ավետիք Հովակիմյան (92 կգ):
Մեր թիմը մասնակիցներ չունի 48 կգ և գերծանր քաշային կարգերում:
Բռնցքամարտի 2022թ աշխարհի երիտասարդական առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 15-ին, Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում։