Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե մենք դիմեինք ՍԴ, միևնույն է ՍԴ-ն չէր ընդունելու մեր պահանջը․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)

«Եթե մենք դիմեինք ՍԴ, միևնույն է ՍԴ-ն չէր ընդունելու մեր պահանջը»,- այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու իշխող ուժը չնախաձեռնեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մանդատներից զրկում։

Ըստ պատգամավորի` սահմանադրական կարգավորումներով ընդդիմադիրները իրավունք ունեն մեկ նստաշրջան բոյոկտելու։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ իբր Հայաստանը սադրանքի է դիմում սահմանին, պատգամավորը նշեց․ «Ադրբեջանը այդպիսով ցանկանում է շանտաժի լեզվով խոսել, վախեցնել»։

Հարցին, թե ինչպես է գնահատում ընդդիմադիրների չներկայանալը խորհրդարանական նիստերին, պատգամավորը պատասխանեց․ «Իրենք չարդարացրեցին 100,000-ավոր մարդկանց հույսերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։