Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանն օրվա սկզբին ռուսներին է դուր գալիս, օրվա կեսին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, մեջտեղերում՝ Վաշինգտոնին․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

«Այս գործընթացը ոտից գլուխ վտանգ է պարունակում, մենք տեսանք, որ Բրյուսելից հետո Վլադիվաստոկում ոչ մի բառ չխոսվեց Արցախի ինքնորոշման իրավունքից»․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով  Արցախի ինքնորոշման մասին։

Ըստ նրա՝ ոչ մի դրական ակնկալիք պետք չէ ունենալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից․ «Դուք մոռացել եք, որ 41 քառակուսի կմ Հայաստանի տարածքից օկուպացված է․․․, մենք պետություն չունենք հիմա, որովհետև օրվա սկզբին ռուսներին է դուր գալիս, օրվա կեսին՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, մեջտեղերում Վաշինգտոնին, Վլադիվաստոկում էլ ռուսներին»։

Ինչ վերաբերվում է Հայաստանից դեպի Արցախ ուղարկվող դրամական միջոցներին, Էդուարդ Շարմազանովը նշեց․ «Էտ ում վրա է մուննաթ գալիս, 800,000 հա հող է տվել ասում է փող եմ տալիս, Արցախի բնական պաշարների կեսից ավելը տալիս է թուրքերին ու մի հատ էլ հիմա մունաթ է գալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։