Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Ֆուտբոլիստները նրանց ձեռքում խաղալիք են․ Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ)

Հայկական ֆուտբոլի փորձառու և տիտղոսակիր մասնագետ Աբրահամ Խաշմանյանն արդեն մեկ տարուց ավելի մատնված է անգործության։

«Ա1+»-ի այն հարցին, արդյոք նման երկար ժամանակով աշխատանքից կտրվելը չի անդրադառնում մարզչի որակների վրա, անվանի մասնագետն ասաց, որ ինքը շարունակում է զբաղվել մարզչական գործունեությամբ․ «Եթե մարզիչը լինում է պրոցեսի մեջ, պարտադիր չէ, որ նա միշտ զբաղվի պրակտիկայով։ Նա կարող է զբաղվել թեորիայով, շարունակի նոր բաներ սովորել, ինքնակրթվի։ Այնպես որ, ես մեծ ֆուտբոլից դեռ դուրս չեմ եկել»։

Խոսելով հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակի մասին, Խաշմանյանն ասաց, որ մեր ֆուտբոլում հայտնվում են այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն հեռու են ֆուտբոլից, այլև ֆուտբոլիստները և մարզիչները նրանց ձեռքում դառնում են խաղալիք։

54-ամյա մասնագետը նշեց, որ պատրաստ է վերադառնալ մեծ ֆուտբոլ, սակայն լուրջ առաջարկ ստանալու դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։